Թեմա 3. «Հայկազուն Երվանդականների թագավորությունը».

ՀԱՄԵՄԱՏԵԼ ՎԱՆԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ԵՒ ՀԱՅԿԱԶՈՒՆ ԵՐՎԱՆԴԱԿԱՆՆԵՐԻ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳ

Նմանություններ

Երկուսն էլ միապետական են եղել

տարբերություններ

ա․ռազմական ուժով

բ․տնտեսական

գ․մշակութային կյանքով

դ․ դիցարանով

2. Ներկայացրե՛ք ներկայիս Հայաստանի պետական կառավարման համակարգը:

Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է։

Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով։

Հայաստանի Հանրապետության պետական կարգը կիսանախագահական հանրապետությունն է։

Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման և հավասարակշռման հիման վրա։

Կղզի

  • Բնապահպանական ի՞նչ խնդիրներ տեսաք մուլտֆիլմում

Մուլտֆիլմում ներկայացված էր մթնոլորտային , ջրային ու կենսաբանական խնդիրներ:

  • Գրել փոքրիկ վերլուծություն մուլտֆիլմի մասին՝ներկայացնելով բնապահպանական խնդիրներ

Մուլտֆիլմը   հավաստիացնում էր , որ տարիների հետ երկիրը գնում է կործանման : Մի քանի դարերի ընթացքում Երկիրը փոխվել է ճանաչումից այն կողմ:  Մարդու գործունեության հետևանքով ոչնչանում է ամեն ինչ: Տեղի են  ունենում  բնական միջավայրի աղքատացում և որակազրկում, բույսերի և կենդանիների բազմաթիվ տեսակներ հայտնվել են ոչնչացման եզրին: Բնական պաշարների օգտագործումն ու դրանից ստացվող համախառն արտադրանքն աճել են հարյուրապատիկ: Գնալով ավելանում է տրանսպորտի վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Գրեթե բոլոր բնապահպանական խնդիրները պայմանավորված են սպառողի ՝ կյանքի նկատմամբ վերաբերմունքով: Հետևաբար կարևոր է մտածել մոլորակի ապագայի մասին:

  • Ամփոփմիչ մասում ներկայացրեք ձեր կարծիքը նշված խնդիրների արդիականության և լուծումների մասին

Էկոլոգիական խնդիրները լուծելու համար կատարվում են բազմաթիվ աշխատանքներ: Սակայն , եթե  ամեն մի մարդ փորձի գոնե ինչ որ չափով քիչ աղտոտել իր քաղաքը  արդյունքում արդեն  մեծ օգուտ կլինի մոլորակին :

Ակսել Բակունց

Ակսել Բակունց

​Ակսել Բակունցը մուտք գործեց հայ գրականություն՝ իր հետ բերելով զանգեզուրյան բնաշխարհի վայրի պատկերները, լեռներում ապրղ պարզ ու անապական մարդկանց հոգու գեղեցկությունը և նրանց ոգևորությունների պատմությունները։ Բակունցի ստեղծագործություններով զանգեզուրյան աշխարհը իր հավերժ գրանցումը ստացավ հայ գրականության մեջ։ այդ աշխարհից էր գալիս ինքը, և որը կոչվեց Մթնաձոր․ այսինքն նախաստեղծ մի աշխարհ՝ մարդու, հողի, բույսերի և կենդանիների հազարամյա դաշխնքով։  Եվ ինչպես ինքն էր ասում․ «Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը», քիչ է ասել կուսական ու վայրի։ Թվում է, թե մոռացված  մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդ չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում։ Մթնաձորն ունի միայն իր ստեղծած կյանքի նիստուկացը։ Այս աշխարհում ամեն ինչի սկիզբը գալիս է անհիշելի ժամանակներից։ Մարդկանց կյանքն ու ճակատագիրըայստեղ տնօրինում է միայն բնությունը։ Բնության մեջ հավասար են նրա կերտած բոլոր հերոսները՝ անտառապահ ու որսորդ, այգեպան ու սերմնացան, ուսուցիչ ու աշակերտ։ Այս մարդիկ իրար հետ խոսում  և հարաբերվում են այնպես, ինչպես անտառում աչած ծառերը, ինչպես լուծը քաշող եզները։ Սա Բակունցյան խոսքի լռության արվեստն է։ Մթնաձորում որպես օրենք նրբությունն ու գեղեցկությունը  ենթարկվում են կոպիտ ուժի միջամտությանը։ Այս տեսակետից առանձնացվում են «Միրհավ», «Ալպիական մանուշակ», «Խոնարհ աղջիկը», «Մթնաձորի չրիքը» պատմվածքները։ Բակունցյան հերոսների հոգեբանական ողբերգության հիմնաշեշտերից մեկը  բացվում է «Մթնաձորի չրիքը» պատմվածքում։ Դարձյալ գեղեցկության և կոպիտ իրականության բախումից, որից հետո այդ իրականության հետ բախվելն իսկ հոգեբանական աղետ է։ Քաղաքից գյուղ է գալիս Ասյա անունով մի հրահանգչուհի  և գիշերում Սաքանի տանը։ Սաքանը նրա վրայից զգում է հոգեպարուր ծաղիկների բուրմունքը, տեսնում է նրան կիսաբաց քնած վիճակում, նկատում սպիտակ, մաքուր շրջազգեստը․․․ և զգում շատ կարևոր մի բանի պահանջ, ինչը տակնուվրա է անում նրա ներաշխարհը։ Այս պատմվածքը միաժամանակ պատասխանում է երկու հարցի։ Նախ՝ կոպիտ իրականության մեջ նույն մարդիկ ի վիճակի են զգալու գեղեցկությունը և երկրորդ՝ այդ գեղեցկությունը գնահատվում է դրսի և ներսի աշխարհների հակադրությամբ։

​«Ալպիական մանուշակ» պատմվածքը բազմակողմանի ընդգրկում ունի։ Իմ կարծիքով նկարիչը երազային իրականության կրողն է,  հնագետը՝ իրականությունից կտրված մեկը։ Իսկ Կաքավաբերդի իրականության մեջ են հնձվորը, նրա կինն ու տղան։ Հնձվորի կերպարը հասունանում է ամբողջ օրվա ընթացքում։ Բարկ արևի տակ ամբողջ օրը դժվարությամբ հունձ է անում․․․ Այս հոգնածությունը խանդի հետ միասնացած ի վերջո դառնում է կոպիտ ուժ։ Այս պատկերը տրամաբանորեն հակադրվում է ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզի պատկերին։

​Թաքնված գեղեցկության հայտնաբերման բնորոշ օրինակ է «Խոնարհ աղջիկը» պատմվածքը։ Սա ուսուցչի և աշակերտուհու միջև եղած սիրո մի վերհուշ է։ Մի քանի հայացքների հանդիպումը ուսուցչի համար ստեղծում են հոգեկան մտերմության մթնոլորտ։ Խոնարհ աղջիկը առաջին անգամ  երևում է անտառում ցախ հավաքելիս։ Այդ պահից նա ներքին համակրանք ու սեր է առաջացնում գյուղ եկած վարժապետի հոգում։ Իհարկե կա նաև հանդիպման բերկրանքը, երբ աղջկա հայրը ուսուցչին ճաշի հրավերք է անում։ Նրանց հանդիպումն ու բաժանումը նման են իրար՝ լուռ, անխոս, իրարից հեռու, սոսկ կարոտով․․․թեև ուսուցչի հոգում սեր է բռնկվում, բայց սիրո ապրումը խոնարհի սրտում է, չի ասում ոչ մի խոսք, նայում է ուսուցչի ետևից,  գուցե լաց լինում․․․ Սա մարդկային մտերմությաան մի անղողք ցավ է, սիրո տխուր պատմություն։

​Ապրեցնող կարոտի մի նուրբ ու հուզիչ  պատկեր է «Միրհավ» պատմվածքը։ Բակունցին բնորոշ է վերհուշային պատումը։ Ապրած կյանքի մի մասը իմաստավորել է Դիլան Դայու ամբողջ կյանքը։ Եվ հիմա աշնան ջերմացնող արևի տակ նստած հիշում է Սոնային։ Դիլանի վերհուշը գաղտնիքների խոստովանությունն է մահից առաջ։ Ե՛վ Դիլանը, և՛ Սոնան մթնաձորյան մարդիկ են՝ դաստիարարկված լռության օրենքներով անխոս հասկանում են իրար։ Ամբողջ պատմվածքը հյուսված է կարոտի զգացողության ոճով, որը և կենդանացնում է Դիլանի ծերացած մարմինն ու հոգին։ Բակունցը աշնան արևի թելերով հյուսում է Դիլանի կարոտների աշխարհը։ Կարոտների թելերով էլ միահյուսված են Ա․Բակունցի գրեթե բոլոր հերոսները։

Մարդու ազդեցությունը կենսոլորտի վրա

Ծանոթանալով երկրագնդի տարբեր ոլորտներին՝ կարող ենք նշել, որ դրանցից ամենամեծը և ամենատարածվածը, որր բնակեցված է տարբեր կենդանի օրգանիզմներով, կենսոլորտն է:

Կենսոլորտ հասկացությունր տվել է ավստրիացի գիտնական էդվարդ Զյուսը դեռևս 19-րդ դարում՝ իր «Երկրի դեմքը» գրքում: Քանի որ կենդանի օրգանիզմներն ունեն շատ լայն տարածում, ուստի կենսոլորտն րնդգրկում է ողջ ջրոլորտը, քարոլորտի վերին և մթնոլորտի ստորին շերտերը: Այդ շերտերում կան միջավայրի այնպիսի պայմաններ, որոնք նպաստավոր են կենդանի օրգանիզմների համար:

Կենսոլորտի հիմնական բաղադրիչներից են բույսերը և կենդանիները: Դրանք իրենց չափերով տարբեր են, ունեն տարբեր կառուցվածք, կենսագործունեության առանձնահատկություններ և հետաքրքիր հարմարանք­ներ, որոնք հնարավոր են դարձնում կյանքը երկրագնդի տարբեր ոլորտնե­րում: Կաղինը և բարդին, ծիրանենին և խնձորենին, խատուտիկը և ցորենը բույսեր են: Իսկ ճանճը և բզեզը, գորտը ե մողեսը, հավը և շունը կենդանի­ներ են: Սակայն, բույսերից և կենդանիներից բացի՝ կան նաև այլ կենդա­նի օրգանիզմներ: Մի մասը շատ փոքր է՝ անզեն աչքով անտեսանելի: Դրանք մանրէներն են՝ հիմնականում բակտերիաները: Մյուս մասր սնկերն են: Մանրէները և սնկերը ևս կենսոլորտի հիմնական բաղադրիչներ են: Նշված չորս խոշոր խմբերի կենդանի օրգանիզմները կազմում են թագավորություններ:

Մարդը դասվում է կենդանիների թագավորությանը։ Սակայն մարդն առանձնահատուկ է, քանի որ նա ակտիվորեն ներգործում է բնության վրա, փոփոխում վերջինս: Բայց բնության նման փոփոխությունները ոչ միշտ են դրական: Հաճախ ստիպված ենք լինում հաղթահարել մարդու տնտեսական գործունեության բացասական հետեանքները: Պետք է իրա­կանացնել միջոցառումներ, որոնք ամեն գնով կպահպանեն բնությունը:

Կենդանի օրգանիզմները միայնակ չեն կարող երկարատև գոյատևել, նրանք փոխազդում են տարբեր մարմինների ե նյութերի հետ: Այդ նյութե­րից է, օրինակ, թթվածինը, որով կենդանի օրգանիզմների մեծ մասր շնչում է: Կենդանի օրգանիզմների համար շատ մեծ դեր ունեն ջուրը և հանքային նյութերը: Բույսերն աճում են հողում: Նավթը և գազը հանածոներ են, ո­րոնք ունեն շատ մեծ նշանակություն մարդու կյանքում: Բայց դրանք կեն­դանի օրգանիզմների գործունեության արդյունք են: Նյութերի այս ցանկր կարելի է շարունակել: Բոլոր այդ նյութերր համարվում են կենսոլորտի բա­ղադրիչներ:

Կենսոլորտը մի ուրույն ամբողջություն է, բարդ համակարգ, որտեղ կենդանի օրգանիզմները միասին կատարում են կարևոր գործառույթներ: Դրանցից է, օրինակ, Երկրագնդում տարբեր նյութերի հոսքր, որն իրակա­նանում է կենդանի օրգանիզմների միջոցով: Շատ նյութեր, օրինակ՝ ջուրր կամ ածխաթթու գազր, հեռանում են կենդանի օրգանիզմից, հայտնվում շրջակա միջավայրում և հետո նորից վերադառնում կենդանի օրգանիզմ: Տեղի է ունենում նյութերի մի շրջապտույտ:

Մարդու գործունեության տևական և ակտիվ ներգործության հետևանքով տեղի են ունենում բնական միջավայրի աղքատացում և որակազրկում, բույսերի և կենդանիների բազմաթիվ տեսակներ հայտնվել են անհետացման եզրին։ Այդ երևույթը հատկապես կործանարար ազդեցություն է թողնում տարածման նեղ արեալ ունեցող կենդանատեսակների վրա։ Ներկայումս վտանգավոր սահմանագծի է հասել Արաքսի հովտի եզակի, խիստ յուրահատուկ սողունաշխարհը (հերպետոֆաունան)։ Սևանի ավազանից գրեթե անհետացել է խայտաբղետ մողեսի ենթատեսակի բնաշխարհիկ պոպուլացիան, որը միակն է Կովկասի բարձրադիր վայրերում։ Նույն վիճակում է նաև փոքրասիական մողեսը:

Վերջին 50 տարիների ընթացքում կիսաանապատային և տափաստանային տարածքների ակտիվ յուրացման հետևանքով իրենց բնադրավայրերից դուրս են մղվել զանազան թռչուններ, մեծ, փոքր և գեղանի արոսները, սևափոր դռլոնը, կանաչ մեղվակերը: Տեղի է ունեցել ջրաճահճային էկոհամակարգերի ոչնչացում։ Սևանա լճի մակարդակի իջեցման հետևանքով մերկացել են առափնյա ժայռերն ու մերձափնյա հատվածը, չորացել շրջակա ճահճուտները, վերացել են Սևանի իշխանի ձվադրավայրերի հիմնական մասը, բազմաթիվ ջրլող ու չվող թռչունների, կաթնասունների տեսակները։ Սևանա և Արփի (անցյալում նաև Գիլլի) լճերն անփոխարինելի դեր ունեն ոչ միայն հանրապետության ճահճային թռչունների պահպանության, այլև հարևան երկրների ջրային ավազանների հետ օրգանական կապի պահպանման առումով, որով ապահովվում է հանրապետության տարածքում 145 տեսակ ջրլող և առափնյա թռչնատեսակների գոյությունը։

Էկոլոգիական հիմնախնդիրները բազմաթիվ են, սակայան առանձնանցվում է դրանց խումբ, որոնք պահանջում են հրատապ լուծում և ամբողջ աշխահրի մարդկնց համատեղ ջանքեր: Այլ կերպ դրանց անվանում ենք համամոլորակային էկոլոգիական հիմնախնդիրներ:

1. Երկրագնդի մթնոլորտի աղտոտումը և օզոնի շերտի քայքայումը:

Արդյունաբերության, ջերմաէլեկտրակայանների, տրանսպորտային միջոցների արտանետումները, կենցաղային աղբի և այլ օրգանական նյութերի հսկայական զանգվածների փտումից առաջացած գազերը աղտոտում են Երկրի օդային ավազանը: Սա կարող է ունենալ ինչպես տեղային, այնպես էլ համամոլորակային բացասական ներգործություն: Առաջինի դեպքում մթնոլորտի աղտոտման ազդեցությանը ենթակա են արտանետման օջախներին մոտ բնակվող մարդիկ, բնական համակարգերը, պատմական հուշարձանները: Բայց մթնոլորտը սահմաններ չունի և աղտոտվածությունը արագորեն տարածվում է:Արտանետվող վնասակար նյութերը, մթնոլորտում կուտակվելով, փոխում են մթնոլորտային օդի բաղադրությունը և պատճառ են դառնում նոր համամոլորակային էկոլոգիական հիմնախնդիրների:

Վերջին երկու տասնամյակների ընթացքում երկրագնդի օզոնային թաղանթում հայտնաբերվել են «անցքեր», հատկապես հարավային բևեռի շրջանում` Անտարկտիդայի վրա: Գիտնականների կարծիքով դրա պատճառը ինչպես որոշ բնական գործընթացներն են, այնպես էլ անտրոպոգեն, այսինքն` մարդածին արտանետումները մթնոլորտ:

2. Երկրագնդի անտառազրկումը:

Այս չափազանց լուրջ էկոլոգիական հիմնախնդիրը կարող է և տեղային, և տարածաշրջանային, և համամոլորակային նշանակություն ունենալ: Անտառ էկոհամակարգը բույսերի և կենդանիների զգալի մասին համար ապրելավայր է և նրա ոչնչացումը կհանգեցնի դրանց անդառնալի կորստին: Անտառները նաև հողաստեղծ և ջրապահպան գործոն են, կանոնավորում են տարածաշրջանի կլիման, ջրային հաշվեկշիռը: Բացի այդ, անտառը Երկրի թոքերն է կամ թթվածնի գործարանը: Չլինեն անտառները` թթվածինը մթնոլորտում արագ կսպառվի, քանի որ այն անհրաժեշտ է ինչպես կենդանի օրգանիզմների կենսագործունեության համար, այնպես էլ տնտեսության բոլոր ոլորտներում:

3. Հողերի վատթարացումը և էրոզիան:

Գյուղատնտեսական հանդակներից բերքի հետ միասին մարդը հեռացնում է հանքային և օրգանական նյութերի մի զգալի քանակ` աղքատացնելով հողը: Հողի արդյունավետ, գիտականորեն հիմնավորված մշակումը կարող է երկար ժամանակ պահպանել հողի պտղաբերելու ներուժը:

Հողի վատթարացումը հողի հնարավոր բերքատվության անկումն է:

Էրոզիան հողի վերին շերտի քայքայման, հողմահարման կամ ջրի հոսանքով լվացման, հեռացման գորևծընթացն է: Հողի բնական էրոզիան ընթանում է խիստ դանդաղ, մինչդեռ մարդու գործունեությունը զգալիորեն արագացնում է այն:

4. Անապատացումը:

Անապատացման պատճառներն են հողերի էրոզիան, վատթարացումը, անտառազրկումը: Երկրագնդի վարելահողերը տարեկան 60000 կմ2-ով նվազում են: Դա ավելի քան երկու անգամ գերազանցում է Հայաստանի տարածքը:

5. Համաշխարհային օվկիանոսի աղտոտումը:

Համաշխարհային օվկիանոսը երկրագնդի կլիմայաձևավորման կարևորագույն գործոն է, մայրցամաքների միջև հաղորդակցության ուղի: Այն կենդանիների և բույսերի տեսակների ապրելավայր է և կարևոր էկոհամակարգ, որտեղից միլիոնավոր տարիներ առաջ երկրագնդի վրա սկիզբ է առել կյանքը:Տագնապ է հարուցում այն փաստը, որ ավելի ու ավելի հաճախ է համաշխարհային օվկիանոսը օգտագործվում որպես աղբավայր: Առանց որևէ վերահսկողության թունավոր նյութերով տարողությունները թափում են օվկիանոսի համեմատաբար մեծ խտություն ունեցող վայրերը` առանց գնահատելու ստորջրյա հոսանքների ուժը և ուղղությունը: Մինչդեռ տարաների քայքայումից հետո թունավոր նյութերը կարող են աղտոտել հսկայական տարածություններ:

6.Կենսաբանական տեսակների բազմազանության հիմնախնդիրներ:

Բնության մեջ ամեն ինչ ներդաշնակ է և կատարյալ: Այս կատարելության մեջ կա մի կարևոր հատկանիշ. Յուրաքանչյուր բույս, յուրաքանչյուր կենդանի, անկենդան աշխարհի ցանկացած նյութ և ապար իրենց տեղն ունեն բնության մեջ: Այդ տեղը ոչ թե պարզապես մաթեմատիկական կոորդինատներով նշվող հասցե է, այլ նաև որոշակի դեր է, որոշակի գործառույթ, որն ունի այդ սուբյեկտը էկոլոգիական համակարգում: Այդ տեղը, այդ դերը, գործառույթը բնորոշվում է էկոլոգիական խորշ հասկացությամբ:

Բնությունը բազմազանության շնորհիվ կենդանի է, որքան քիչ են տեսակները, այնքան նրանց գոյությունն ավելի է վտանգված: Կլիմայական փոփոխություններից, հիվանդություններից հեշտությամբ կարող են ոչնչանալ նաև սակավաթիվ վերապրած տեսակներ: Բույսերի և կենդանիների անհետացող տեսակների համար ստեղծվել են Կարմիր գրքեր:

7.Քաղցրահամ ջրերի որակի վատացումը:

Երկրագնդի ջրային պաշարների մեջ, ըստ տարբեր աղբյուրների տվյալների, քաղցրահամր ջուրը կազմում է 2.7-3.5%, իսկ դրա 70%-ից ավելին կենտրոնացված է լեռների անմատչելի գագաթների և բևեռների սառցադաշտերում: Մեր օգտագործման համար պիտանի ջուրը պետք է անընդհատ հոգածության առարկա լինի: Մինչդեռ գետերն ու լճերն են լցվում կենցաղային և արդյունաբերական կեղտաջրերն ու աղբը: Այն ամենն, ինչ մթնոլորտ է արտանետվում, վերջիվերջո տեղումների հետ վերադառնում էրկրի մակերևույթ և ջրերի հոսքով, լվացվելով դարձյալ լցվում է գետերը, լճերը և համաշխարհային օվկիանոս կամ, ներծծվելով հողի մեջ, թափանցում է ստորեկրյա ջրային ավազան:

Երկրագնդի բնակչության թվաքանակի աճի հետ այս գործընթացն ավելի է խորանում:

Վերոհիշյալ բոլոր գործոնների ազդեցությունը կարելի է անվանել շրջակա միջավայրի որակի վատացում, որը գործում է բումերանգի պես` իր հետևից բերելով մարդկանց կենսապայմանների և առողջության վատացում, գենետիկականալերգիկ, մինչև այժմ անհայտ նոր հիվանդությունների առաջացում, ինչը նույնպես համամոլորակային էկոլոգիական հիմնախնդիր է:

English

  1. The sun rises in the East.
  2. He raised a question at yesterday’s meeting.
  3. There is a small orchard in front of the school building.
  4. You shouldn’t eat too much before going to bed.
  5. They founded their company during the Second World War.
  6. He found himself in an empty room.
  7. He got injured in a car accident
  8. I will forget this incident which happened at school.
  9. The guests thanked the host and hostess for such warm hospitality and left.
  10. The landlady felt sorry for the poor student and didn’t take the rent for that month.
  11. Will you lend me $100?
  12. You should return the book you have borrowed from the library in time.
  13. Don’t bother yourself. I will be able to do it myself.
  14. I always worry about Jane when she is taking an exam.
  15. The demonstrators demanded that the city mayor should resign.
  16. Employees in our country have the right to retire at the age of 63.
  17. If you want to be a success you should study hard.
  18. Learning a poem by heart has always been a boring task for me.
  19. If you offer me a bribe, I will take it as I am not sure that you will be able to suggest doing anything else.
  20. I recommend that you try on this pair of shoes of the latest  fashion.
  21. He who laughs last laughs best.
  22. You should always tell me the truth. Do not lie to me.
  23. This play can’t be performed by ten-year-old children.
  24. You should sometimes turn your smartphone off and get involved in outdoor games
  25. You shouldn’t lose this opportunity to learn the second foreign language.
  26. In Yerevan there is hardly any possibility of meeting an English speaking foreigner in order to take the opportunity to speak English.

  • Տես ինչ գեղեցիկ է, երբ արևը բարձրանում է սարերի հետևից:
  • See what’s beautiful when the sun rises behind the mountains.
  • Երբ հարց ունեք, բարձրացրեք ձեր ձեռքերը:
  •  When you have a question, lift your hands.
  • Ես ուզում եմ գտնել այն բարերարին, ով հիմնադրել է այս ծերանոցը: (nursing home)
  •  I want to find a benefactor who founded this nursing home.
  • Նա կորցրեց իր ձախ ոտքը ավտովթարի պատճառով:
  •  He lost his left leg because of a car accident.
  • Տանտիրուհին չէր ուզում երիտասարդ ուսուցչից սենյակի վարձը վերցնել:
  •  The hostess did not want to take a room from a young teacher.
  • 90-ականներին մեր երկրի նախագահը խորհուրդ տվեց բնակիչներին պարտք վերցնել հարևաններից:
  •  In the 1990s, our country’s president advised residents to borrow from their neighbors.
  • Մի անհանգստացեք ինձ համար: Երբ օգնության կարիք ունենամ, ես ինքս կանհանգստացնեմ ձեզ:
  •  Do not worry about me.  When I need help, I worry myself.
  • Ե՞րբ ես սովորել լողալ:
  •  When did I learn to ride?
  • Դու սիրու՞մ ես սովորել:
  •  Do you love to learn?
  •   Ես չեմ հրաժարվի, եթե օգնություն առաջարկես:
  •    I will not give up if you ask for help.
  • Անգլերեն խոսելու առիթը բաց մի թող, երբ հանդիպում ես անգլիախոս զբոսաշրջիկի:
  •  Do not miss the opportunity to speak English when you meet an English-speaking tourist.
  • Մենք զբոսախնջույք արեցինք մի մեծ կաղնու ստվերում: Նրա ստվերը այնքան մեծ էր:
  •  We had a picnic in a big oak shade.  His shadow was so great.
  • Ուսուցչի ուղղումները
  • Տես ինչ գեղեցիկ է, երբ արևը բարձրանում է սարերի հետևից:
  • See how beautiful it is when the sun rises from behind the mountains.
  • Երբ հարց ունեք, բարձրացրեք ձեր ձեռքերը:
  •  When you have a question, raise your hands.
  • Ես ուզում եմ գտնել այն բարերարին, ով հիմնադրել է այս ծերանոցը: (nursing home)
  •  I want to find the benefactor who founded this nursing home.
  • Նա կորցրեց իր ձախ ոտքը ավտովթարի պատճառով:
  •  He lost his left leg because of a car accident.
  • Տանտիրուհին չէր ուզում երիտասարդ ուսուցչից սենյակի վարձը վերցնել:
  •  The landlady did not want to take the rent for the room from the young teacher.
  • 90-ականներին մեր երկրի նախագահը խորհուրդ տվեց բնակիչներին պարտք վերցնել հարևաններից:
  •  In the 1990s, our country’s president advised residents to borrow money from their neighbors.
  • Մի անհանգստացեք ինձ համար: Երբ օգնության կարիք ունենամ, ես ինքս կանհանգստացնեմ ձեզ:
  •  Do not worry about me.  When I need help, I will bother you myself.
  • Ե՞րբ ես սովորել լողալ:
  •  When did I learn to swim?
  • Դու սիրու՞մ ես սովորել:
  •  Do you love to study?
  •   Ես չեմ հրաժարվի, եթե օգնություն առաջարկես:
  •    I will not refuse if you offer me help.
  • Անգլերեն խոսելու առիթը բաց մի թող, երբ հանդիպում ես անգլիախոս զբոսաշրջիկի:
  •  Do not miss the opportunity to speak English when you meet an English-speaking tourist.
  • Մենք զբոսախնջույք արեցինք մի մեծ կաղնու ստվերում: Նրա ստվերը այնքան մեծ էր:
  •  We had a picnic lunch in the shade of a big oak tree. Its shadow was so great.

English

  • 1.Երբեք չես տխրի նրա հետ: Նա շատ զվարճալի մարդ է:
  • You will never get sad with her. She is a very funny person.
  • Մարդիկ, ովքեր երբեք իրենց հույսը չեն կորցնում դժվար իրադրություններում, լավատես են:
  • People, who never lose their hope in difficult situations are positive.
  • Դու միշտ ուշանում ես մեր հանդիպումներին: Դու անճշտապահ ես:
  • You are always late in our meetings. You are not punctual.
  • Չի կարելի այդքան եսասեր լինել: Հարկ է, որ երբեմն մտածես նաև այլ մարդկանց մասին:
  • Don’t be so selfish.
  • Նա այնքան ձանձրալի է, որ երբ սկսում է խոսել, ես հորանջում եմ:
  • She is so boring,that when she starts speaking, i am yoning.
  • Ամեն օր նա թատրոն, կինո, համերգ կամ հավաքույթի է գնում: (Թարգմանեք այս նախադասությունը երկու բառով:)
  • She goes to the theater,to the cinema ,concert or party every day.
  • Թոմը չի խոսում իր զգացմունքների մասին: Նա այնքան ներամփոփ է:
  • Tom never speaks about his deelings, he is so self-contained.
  • Պարոն Բրաունը համեստ կյանքով է ապրում, չնայած շատ ունևոր մարդ է:
  • Mr. Brawn lives a moodest life, although he is very rich.
  • Քո սենյակը միշտ մաքուր է և ամեն ինչ իր տեղում: Դու շատ կոկիկ ես:
  • Your room is very clean and everything is in their place. You are so neat
  • Նա այնքան մոռացկոտ ու ցրված է:
  • She is so forgetfull and absend-minded