Թեմա 1. Հայկական քաղաքակրթության ձևավորման պատմաաշխարհագրական պայմանները.

Առաջադրանքներ.
1. Ներկայացրե՛ք  Հայկական լեռնաշխարհը եզերող լեռնաշղթաները, բարձր լեռնագագաթները, խոշոր գետերը, լճերը, Մեծ Հայքի 15 նահանգները:

Նրանից արևմուտք տարածվում է Փոքրասիական (կամ Անատոլիական)բարձրավանդակը, իսկ հարավարևելյան հարևանությամբ Իրանական բարձրավանդակն է:Հայկական լեռնաշխարհի հյուսիսարևելքում և մասամբ հյուսիսում Մեծ Կովկասյան լեռնաշղթան է, հարավում՝ Միջագետքի դաշտավայրը, արևելքում՝ ԿուրԱրաքսյան դաշտավայրը, որը հարում է Կասպից ծովին, հյուսիսարևմուտքում և մասամբ, հյուսիսում՝ Սև ծովը, իսկ հարավարևմուտքում՝ Միջերկրական ծովի ափամերձ լեռնաշղթաները։

Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր կետը Մեծ Մասիսն է (Արարատ, 5 165 մ)։
Երկրորդն է Սավալանը (Հայկական կամ Ղարադաղի լեռներում, Իրան, բարձրությունը՝ 4 811 մետր), երրորդը՝ Սիփանը (Վանա լճի արևմտյան ափի մոտ, բարձրությունը՝ 4 434 մ), չորրորդը՝ Ջիլոն (Կորդվաց լեռներում, 4 168 մ), հինգերորդը՝ Արագածը (Հայաստանի Հանրապետություն, 4 090 մ) և փոքր (Սիս 3 925 մ)։

Եփրատը Հայկական լեռնաշխարհի գետերից ամենաերկարն է, 2700 կմ երկարությամբ։

Տիգրիսը Հայկական լեռնաշխարհի գետերից ամենաջրառատն է։ Տիգրիսի երկարությունը 1900 կմ է, ջրահավաք ավազանը՝ 375 000 քառ. կմ։

Արաքս (Երասխ) գետը Հայկական լեռնաշխարհի ամենախոշոր գետերից է։ Արաքսն ունի 933 կմ (որոշ չափումներով 914 կմ) երկարություն։

1-Բարձր Հայք (9 գաւառ)

2-Ծոփք կամ Չորրորդ Հայք (8 գաւառ)

3-Աղձնիք (11 գաւառ)

4-Տուրուբերան (17 գաւառ)

5-Կորճայք (11 գաւառ)

6-Մոկք (8 գաւառ)

7-Պարսկահայք (9 գաւառ)

8-Վասպուրական 35  գաւառ)

9-Սիւնիք (12 գաւառ)

10-Արցախ 12 գաւառ)

11-Փայտակարան (10 գաւառ)

12-Ուտիք (8 գաւառ)

13-Գուգարք (9 գաւառ)

14-Տայք (8 գաւառ)

15-Այրարատ (22 գաւառ)

2. Ներկայացրե՛ք Հնդեվրոպական լեզվաընտանիքը՝ որպես աշխարհի ամենաբազմանդամ լեզվաընտանիք:

Հնդեվրոպական լեզուների ընտանիքն աշխարհում ամենատարածված լեզվաընտանիքն է։ Ներկայացված է երկրագնդի բոլոր բնակեցված մայրցամաքներում։ Լեզվակիրների թիվը գերազանցում է 2,5 միլիարդը։ Որոշ լեզվաբանների տեսակետների համաձայն նոստրատիկ գերընտանիքի մասն է կազմում։

Երբեմն ավելի վաղ հնդեվրոպական լեզուները կոչվում էին «Արիական», սակայն այժմ այդ տերմինը կոչվում է «Արիական լեզուներ», այդ թվում «Նուրիստանական ճյուղը» և «Հնդիրանական լեզուները». Հնդեվրոպական լեզվաընտանիքը ամենից ավելի լավ ուսումնասիրված ամենաբազմալեզու լեզվական ընտանիքներից մեկն է, որ տարածված է Եվրոպայի մեծ մասում, ինչպես և Ասիայի, Աֆրիկայի, Ամերիկայի, Ավստրալիայի և Օվկիանիայի զգալի մասում։ Հնդեվրոպական լեզուները բաժանվում են 12 ճյուղի։Դրանք են` հնդկական, իրանական , թոխարական լեզուներ, խեթական լեզուներ, սլավոնական լեզուներ, կելտական, ռոմանական, գերմանական լեզուներ, բալթիական լեզուներ, ալբաներեն, հունարեն ինչպես նաև առանձին հայկական ճյուղ:

Реклама

Ակսել Բակունց

Ակսել Բակունց

​Ակսել Բակունցը մուտք գործեց հայ գրականություն՝ իր հետ բերելով զանգեզուրյան բնաշխարհի վայրի պատկերները, լեռներում ապրղ պարզ ու անապական մարդկանց հոգու գեղեցկությունը և նրանց ոգևորությունների պատմությունները։ Բակունցի ստեղծագործություններով զանգեզուրյան աշխարհը իր հավերժ գրանցումը ստացավ հայ գրականության մեջ։ այդ աշխարհից էր գալիս ինքը, և որը կոչվեց Մթնաձոր․ այսինքն նախաստեղծ մի աշխարհ՝ մարդու, հողի, բույսերի և կենդանիների հազարամյա դաշխնքով։  Եվ ինչպես ինքն էր ասում․ «Մի ուրույն աշխարհ է Մթնաձորը», քիչ է ասել կուսական ու վայրի։ Թվում է, թե մոռացված  մի անկյուն է այն օրերից, երբ դեռ մարդ չկար, և բրածո դինոզավրը նույնքան ազատ էր զգում իրեն, ինչպես արջը մեր օրերում։ Մթնաձորն ունի միայն իր ստեղծած կյանքի նիստուկացը։ Այս աշխարհում ամեն ինչի սկիզբը գալիս է անհիշելի ժամանակներից։ Մարդկանց կյանքն ու ճակատագիրըայստեղ տնօրինում է միայն բնությունը։ Բնության մեջ հավասար են նրա կերտած բոլոր հերոսները՝ անտառապահ ու որսորդ, այգեպան ու սերմնացան, ուսուցիչ ու աշակերտ։ Այս մարդիկ իրար հետ խոսում  և հարաբերվում են այնպես, ինչպես անտառում աչած ծառերը, ինչպես լուծը քաշող եզները։ Սա Բակունցյան խոսքի լռության արվեստն է։ Մթնաձորում որպես օրենք նրբությունն ու գեղեցկությունը  ենթարկվում են կոպիտ ուժի միջամտությանը։ Այս տեսակետից առանձնացվում են «Միրհավ», «Ալպիական մանուշակ», «Խոնարհ աղջիկը», «Մթնաձորի չրիքը» պատմվածքները։ Բակունցյան հերոսների հոգեբանական ողբերգության հիմնաշեշտերից մեկը  բացվում է «Մթնաձորի չրիքը» պատմվածքում։ Դարձյալ գեղեցկության և կոպիտ իրականության բախումից, որից հետո այդ իրականության հետ բախվելն իսկ հոգեբանական աղետ է։ Քաղաքից գյուղ է գալիս Ասյա անունով մի հրահանգչուհի  և գիշերում Սաքանի տանը։ Սաքանը նրա վրայից զգում է հոգեպարուր ծաղիկների բուրմունքը, տեսնում է նրան կիսաբաց քնած վիճակում, նկատում սպիտակ, մաքուր շրջազգեստը․․․ և զգում շատ կարևոր մի բանի պահանջ, ինչը տակնուվրա է անում նրա ներաշխարհը։ Այս պատմվածքը միաժամանակ պատասխանում է երկու հարցի։ Նախ՝ կոպիտ իրականության մեջ նույն մարդիկ ի վիճակի են զգալու գեղեցկությունը և երկրորդ՝ այդ գեղեցկությունը գնահատվում է դրսի և ներսի աշխարհների հակադրությամբ։

​«Ալպիական մանուշակ» պատմվածքը բազմակողմանի ընդգրկում ունի։ Իմ կարծիքով նկարիչը երազային իրականության կրողն է,  հնագետը՝ իրականությունից կտրված մեկը։ Իսկ Կաքավաբերդի իրականության մեջ են հնձվորը, նրա կինն ու տղան։ Հնձվորի կերպարը հասունանում է ամբողջ օրվա ընթացքում։ Բարկ արևի տակ ամբողջ օրը դժվարությամբ հունձ է անում․․․ Այս հոգնածությունը խանդի հետ միասնացած ի վերջո դառնում է կոպիտ ուժ։ Այս պատկերը տրամաբանորեն հակադրվում է ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզի պատկերին։

​Թաքնված գեղեցկության հայտնաբերման բնորոշ օրինակ է «Խոնարհ աղջիկը» պատմվածքը։ Սա ուսուցչի և աշակերտուհու միջև եղած սիրո մի վերհուշ է։ Մի քանի հայացքների հանդիպումը ուսուցչի համար ստեղծում են հոգեկան մտերմության մթնոլորտ։ Խոնարհ աղջիկը առաջին անգամ  երևում է անտառում ցախ հավաքելիս։ Այդ պահից նա ներքին համակրանք ու սեր է առաջացնում գյուղ եկած վարժապետի հոգում։ Իհարկե կա նաև հանդիպման բերկրանքը, երբ աղջկա հայրը ուսուցչին ճաշի հրավերք է անում։ Նրանց հանդիպումն ու բաժանումը նման են իրար՝ լուռ, անխոս, իրարից հեռու, սոսկ կարոտով․․․թեև ուսուցչի հոգում սեր է բռնկվում, բայց սիրո ապրումը խոնարհի սրտում է, չի ասում ոչ մի խոսք, նայում է ուսուցչի ետևից,  գուցե լաց լինում․․․ Սա մարդկային մտերմությաան մի անղողք ցավ է, սիրո տխուր պատմություն։

​Ապրեցնող կարոտի մի նուրբ ու հուզիչ  պատկեր է «Միրհավ» պատմվածքը։ Բակունցին բնորոշ է վերհուշային պատումը։ Ապրած կյանքի մի մասը իմաստավորել է Դիլան Դայու ամբողջ կյանքը։ Եվ հիմա աշնան ջերմացնող արևի տակ նստած հիշում է Սոնային։ Դիլանի վերհուշը գաղտնիքների խոստովանությունն է մահից առաջ։ Ե՛վ Դիլանը, և՛ Սոնան մթնաձորյան մարդիկ են՝ դաստիարարկված լռության օրենքներով անխոս հասկանում են իրար։ Ամբողջ պատմվածքը հյուսված է կարոտի զգացողության ոճով, որը և կենդանացնում է Դիլանի ծերացած մարմինն ու հոգին։ Բակունցը աշնան արևի թելերով հյուսում է Դիլանի կարոտների աշխարհը։ Կարոտների թելերով էլ միահյուսված են Ա․Բակունցի գրեթե բոլոր հերոսները։